Owlo

Գաղտնիության քաղաքականություն — Owlo

Թարմացված՝ 15.11.2026

  1. Ով ենք մենք։ Owlo-ն (owlo.work, app.owlo.work) ծառայություն է, որը ռեստորանների հաշիվ-ապրանքագրերը դարձնում է սևագիր iiko-ում։ Ծառայությունը մատուցում է «Էսպրեսսո» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ 02914768, Մաշտոցի պող. 5/5)։ Կապ՝ hello@owlo.work, +374 95 182 935։
  2. Ինչ տվյալ ենք հավաքում։ Հայտ լրացնելիս (կայքում, Facebook-ում կամ Instagram-ում)՝ անուն, հեռախոս, էլ. փոստ, կազմակերպություն, դեր, ռեստորանների թիվը և հաշվառման ծրագիրը։ Ծառայությունից օգտվելիս՝ Ձեր օգտատերերի անունները և մուտքանունները, Ձեր վերբեռնած փաստաթղթերը, iiko-ի միացման տվյալները (գաղտնաբառը՝ կոդավորված) և անվտանգության համար մուտքերի գրառումներ (ժամ, IP, սարքի տեսակ)։
  3. Ինչի համար։ Ձեզ հետ կապ հաստատելու, Owlo-ն միացնելու, ծառայությունը մատուցելու և Ձեր հաշիվը պաշտպանելու համար։ Տվյալները չենք վաճառում։
  4. Ում փաստաթղթերն են։ Ձեր վերբեռնած փաստաթղթերում կարող են լինել այլ անձանց տվյալներ (օր․ մատակարար անհատ ձեռնարկատերերի)։ Դրանք մշակում ենք միայն Ձեր հանձնարարությամբ և միայն ծառայության համար՝ ըստ Ծառայության պայմանների։
  5. Ում հետ ենք կիսում։ Միայն ծառայության համար անհրաժեշտ մատակարարների հետ (հոսթինգ, փաստաթղթերի AI ընթերցում, Meta-ի գովազդային գործիքներ՝ հայտերի ստացման համար)։ Այս մատակարարների մի մասը գտնվում է ՀՀ-ից դուրս։ Տվյալները փոխանցում ենք Ձեր համաձայնությամբ, որը տալիս եք գրանցվելիս, և միայն այնքան, որքան պետք է ծառայության համար։ AI մատակարարը Ձեր տվյալները չի օգտագործում մոդելներ սովորեցնելու համար։
  6. Պահպանում։ Հայտի տվյալները պահում ենք մինչև 24 ամիս կամ մինչև Դուք խնդրեք ջնջել։ Ծառայության տվյալները պահում ենք պայմանագրի գործողության ընթացքում։ Ձեր պահանջով ջնջում ենք 30 օրվա ընթացքում։ Պահուստային պատճեններից դրանք դուրս են գալիս 14 օրում։ Վճարումների գրառումները պահում ենք օրենքով սահմանված ժամկետով։
  7. Ձեր իրավունքները։ Կարող եք տեսնել, ուղղել կամ ջնջել Ձեր տվյալները և հետ վերցնել համաձայնությունը։ Ընկերության ադմինը կարող է ինքը ներբեռնել տվյալները և ուղարկել ջնջման հայտ՝ Owlo-ում «Կարգավորումներ → Անվտանգություն» բաժնում։ Կամ գրեք hello@owlo.work։ Բողոքի դեպքում կարող եք դիմել նաև ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։
  8. Անվտանգություն։ Ինչ ենք անում Ձեր տվյալները պաշտպանելու համար՝ Անվտանգության էջում։ Տվյալների արտահոսքի դեպքում անհապաղ տեղեկացնում ենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը և Ձեզ։
  9. Cookie-ներ և Meta Pixel։ Owlo-ն օգտագործում է անհրաժեշտ cookie՝ Ձեր մուտքը պահելու համար։ Կայքը կարող է օգտագործել նաև Meta Pixel՝ գովազդի արդյունքը չափելու համար։ Այն միացնելուց առաջ կխնդրենք Ձեր համաձայնությունը։